Ճապոնական երկաթուղային Wakayama Electric Railway ընկերությունը նոր հսկիչ կատու է ընտրել Վակայամայի պրեֆեկուրայում գտնվող Կիսի կայարանի համար։ Այդ մասին հաղորդում է The Japan Times-ը։
Հանրահայտ Տամա կատուն իր պաշտոնին նշանակվել էր 2007 թվին։ Այդ ժամանակվանից Կիսիգավա երկաթգծի ուղեւորների թիվն աճել էր, իսկ Տամայի լուսանկարները եւ այլ թեմատիկ հուշանվերներ պահանջարկ էին վայելում։ Կատուն սատկեց 2015-ի հունիսին՝ 16 տարեկանում, ինչից հետո նրան աստվածուհի հռչակեցին, փոխանցում է Gazeta-ն։
Հանրահայտ կատվի ժառանգորդուհին է դարձել հնգամյա Նիտաման (կամ էլ՝ երկրորդ Տաման)։ В Waհayama Electric Railway-ում հույս ունեն, որ կայարանի «նոր տնօրինուհին» կշարունակի ավանդույթը եւ ուղեւորների շրջանում հետաքրքրություն կառաջացնի։
2012-ի հունվարից ի վեր Նիտաման Տամայի «ենթական» էր․ նրան կայարանի հսկիչի պաշտոնակատար էին նշանակել։





























