Հարավային Կորեայում Ճապոնիայի դեսպանատան մոտ տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:00-ին՝ բողոքի ակցիայի ժամանակ: Կրակը հանգցրել են ցույցի մյուս մասնակիցները: Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել այրվածքներով: Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ենթադրաբար տղամարդը փորձել է այդ կերպ ինքնասպան լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, Սեուլում Ճապոնիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները Ճապոնիայի կառավարությունից պահանջում են ներողություն խնդրել կանանց հարկադիր մարմնավաճառության դրդելու համակարգի համար, որը գործում էր Կորեայում ճապոնական օկուպացիայի տարիներին: Ցույցին մասնակցում է մոտ 2 հազար մարդ:
«Մխիթարանքի կանանց» խնդիրը, (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնական բանակի սահմանած հարկադիր մարմնավաճառության համակարգը) Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ հարաբերություններում սուր խնդիր է: Հարավային Կորեան պնդում է, որ Ճապոնիան լրացուցիչ միջոցներ ձեռնարկի տուժած կանանց պատիվը վերականգնելու համար: Ճապոնիան հացրը փակված է համարում, քանի որ արդեն ներողություն է խնդրել իր գործողություններից տուժած երկրներից:




























