«Ոտքի՛, Հայաստան» շարժմանը սատարելու եւ կազմակերպչական հարցերով զբաղվելու համար ստեղծվել է «Կարգին հայ պապիկներ. 60+» շարժում:
«Սա ոչ թե առանձին նախաձեռնություն է, այլ «Ոտքի՛, Հայաստան» շարժման մի ենթախումբ, որպեսզի իրար տեղյակ պահենք հավաքների մասին: Մենք կընտրենք այնպիսի նախաձեռնություններ, որոնք մեզ հարազատ կլինեն, տվյալ դեպքում այս նախաձեռնությունն է մեզ հարազատ , հավատում ենք ենք մասնակից ենք պայքարին»,- NEWS.am-ի հոտ զրույցում պատմեց, շարժման անդամ Սեյրան Ազիզյանը :
Նրա խոսքով՝ շարժումը շատ պապիկների է հետաքրքրել, բոլորը ցանկանում են անդամ դառնալ:
Սեյրան Ազիզյանը պատմեց, որ «Կարգին հայ պապիկներ» անվանումն ընտրելուց առաջ, քննարկվել են անվան այլ տարբերակներ.« Սկզբում կար առաջարկություն անվանումը դնել «Ծերունի ավազակներ», հայտնի ֆիլմի վերնագրով, հետո հրաժարվեցինք այդ մտքից, որովհետեւ մտածեցինք ,որ դա լուրջ չի եւ կարող է վատ հետեւանքներ ունենալ՝իրոք դառնանք ավազակներ»:





























