Ուգի անունով ջեք-ռասել-տերյերը, որը նկարահանվել էր «Արտիստը» ֆիլմում սատկել է 13 տարեկանում, հաղորդում է TMZ-ը։ Շանը ուրբաթ օրը քնեցնելով սպանել են Լոս Անջելեսում։ Տերյերի տերը՝ Օմար ֆոն Մյուլլերը պատմել է, որ նման որոշում կայացնելն իր համար շատ դժվար էր, բայց Ուգին տառապում էր շագանակագեղձի ուռուցքից, եւ վերջին շաբաթները նրան համար շատ դաժան էին։
Շունը հայտնի էր դարձել «Արտիստը» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո․ ֆիլմը 2012 թվին հինգ Օսկար էր ստացել։ Շուն վարժեցնող Սառա Քլիֆորդը, որն աշխատել է Ուգիի հետ, նրան կոչել է անսահման էներգիայով «իդեալական փոքրիկ տերյեր»։ Քլիֆորդի խոսքով, ինքը երբեք չի մոռանա Ուգիի անսահման սերը հավի մսի եւ հոթ-դոգների հանդեպ, փոխանցում է Gazeta-ն։
«Արտիստ»-ում նրա խաղացած դերը Ուգիին փառք եւ մի քանի մրցանակ բերեց, այդ թվում՝ «Ոսկե վզնոց» եւ «Շների արմավենու ճյուղ»։ Տերյերը նաեւ դարձել է Nintendo ընկերության առաջին «մամլո շուն»-ը։ Բացի դրանից, Ուգին շներից առաջինն էր, որն իր թաթի հետքն է թողել Լոս Անջելեսում Գրաումանի Չինական թատրոնի մոտ, հիշեցնում է The Hollywood Reporter-ը։





























