KFC ընկերությունը որոշել է Չինաստանում վաճառքի նվազման խնդիրը լուծել վարդագույն բուրգերների օգնությամբ, հաղորդում է Metro-ն: Այցելուներին առաջարկում են հավի սենդվիչ պանրով, մայոնեզով, լոլիկով եւ հազարով աղցանով, որոնք տեղադրված են վարդագույն բուլկու մեջ:

Բացի այդ, KFC China-ի հաջախորդները կարող են փորձել նաեւ սեւ բուրգեր: Ինչպես նշում է Fortune-ը, երկու սենդվիչն էլ «տարօրինակ գունավորում» ունեն: «Գունավոր» բուրգերներն արժեն 2,8 դոլար՝ յուրաքանչյուրը, հաղորդում է Gazeta-ն: