Մոլդովայի իրավապահ մարմինների աշխատակիցները սահմանին ավելի քան 136 կգ հերոինի խմբաքանակ են առգրավել, որը նախատեսված էր Եվրամիության երկրներ փոխադրելու համար: Այս մասին հայտարարել է Մոլդովայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Լիլիան Բակալիմը:
«Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է, որը առգրավել են Մոլդովայի մաքսատան աշխատակիցները»,-ասել է նա:
Ինչպես տեղեկացրել է հանրապետության Մաքսային ծառայության ներկայացուցիչ Յուրի Չեբանը, թմրանյութերը թաքցրած են եղել կերամիկական սալիկների փաթեթների մեջ: Սպիտակ փոշու հարյուրավոր փաթեթներ խառնված են եղել պղպեղի հետ, որպեսզի շները չկարողանան հոտն առնել:
Բեռնատարի վարորդը՝ Բուլղարիայի երիտասարդ քաղաքացի, 30 օրով ձերբակալվել է: Ըստ քննիչերի տեղեկությունների՝ թմրանյութը ուղարկվել էր Թուրքիայից: Ձերբակալված օտարերկրացուն մինչեւ 25 տարվա ազատազրկում է սպառնում:




























