Շվեդական Ռոննեբի քաղաքի ափամերձ ջրերում փայտե ֆիգուր է հայտնաբերվել, որը մի ժամանակ զարդարել է մեկ ու կես դար առաջ խորտակված դանիական նավի ցռուկը, հաղորդում է The Local պարբերականը։
Ֆիգուրն առասպելական հրեշի գլուխ է հիշեցնում, նման է կոկորդիլոսի կամ երախը բացած շան գլխի։ Ֆիգուրը քանդակված է փայտից, իսկ քաշը գերազանցում է 300 կիլոգրամը։ Ֆիգուրը հայտնաբերվել էր դեռեւս հունիս ամսին, բայց միայն հիմա է հաջողվել այն մակերեւույթ բարձրացնել, փոխանցում է Gazeta-ն։
Մասնագետները պնդում են, որ այդ գլուխն է զարդարել «Գրիբհունդեն» («Gribhunden») անունով դանիական նավի քիթը․ նավը ջուրն է իջեցվել 1481-1513 թթ-ին երկրում թագավորած Հանս արքայի նավարկության ժամանակ։ Նավը խորտակվել է տախտակամածին բռնկված հրդեհի հետեւանքով։ Չնայած այն բանին, որ փայտե ֆիգուրը ծովի հատակին ընկած է մնացել ավելի քան 500 տարի, այն արտասովոր կերպով լավ է պահպանվել։ Երբ փայտից հեռացվի աղի նստվածքը, գլուխը կցուցադրվի Բլեքինգ նահանգի թանգարանում։





























