La Tomatina-ն աշխարհում հավանաբար ամենահայտնի սննդամթերքով մարտն է, որն անցկացվում է իսպանական Բունյոլ քաղաքում օգոստոս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում։  Այս տարի Լոլիկների մարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին եւ խոստանում է հատկապես հետաքրքիր եւ փառահեղ լինել, քանի որ   La Tomatina-ն իր 70-րդ տարեդարձն է նշում, փոխանցում է  Kedem-ը։

Բունյոլը՝ Հյուսիսային իսպանիայում գտնվող մի փոքրիկ քաղաք, որն անցկացնում է այս միջոցառումը, լցված կլինի ամբողջ աշխարհից եկած տասնյակ հազարավոր ուրախ մասնակիցներով։ Լոլիկների ճակատամարտում միակ «զենքը», բնականաբար, լոլիկն է։ Տոնը սկսվում է ցերեկվա 11-ին, իսկ ճակատամարտի սկզբի համար ազդանշան է հանդիսանում ջրային հրանոթների համազարկը։  Ուղիղ մեկ ժամ անց պատերազմն ավարտվում է ջրային երկրորդ կրակոցով, ինչից հետո հրշեջ մեքենաները սկսում են մաքրել հրապարակները՝ ջրով լվալով լոլիկի խյուսը։  Տոնակատարությանը միշտ մի գլխավոր կանոն է գործում՝ անհրաժեշտ է նետելուց առաջ ձեռքով ճզմել լոլիկը վնասվածքներից խուսափելու համար։