Իսպանիայի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել «Իսլամական պետության» բրիտանացի գերիների պատկերներով շապիկներ վաճառելու համար։ Գերիները պատկերված են եղել գրոհայինների կողմից մահապատժի ենթարկվելուց մի քանի վայրկյան առաջ։ Իսպանացին նաեւ ԻՊ-ի խորհրդանիշներով հագուստ է վաճառել, փոխանցում է The Local-ը։
Իսպանիայի քաղաքացին, որի անունը առայժմ չի հրապարակվում, ձերբակալվել էր երեքշաբթի օրը Իսպանիայի հյուսիսում գտնվող Նարոն քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում։ ԻՊ-ի խորհրդանիշներով հագուստը, որում նաեւ երեխաների համար նախատեսված նմուշներ կային, նա վաճառում էր իր խանութում եւ համացանցի միջոցով, փոխանցում է Gazeta-ն։
Իսպանացին մեղադրվում է համացանցի միջոցով իսլամիստական քարոզչություն իրականացնելու համար։





























