Տեխասի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտություններին 33 երկրից 4764 տղամարդ և 5389 կին է մասնակցել։ Նրանք ներկայացրել են 37 տարբեր մշակույթ։ Հետազոտողները պարզել են, որ զուգընկեր ընտրելիս տղամարդկանց և կանանց լրիվ տարբեր բաներ են մտահոգել։ Գիտնականները կարողացել են 92,2% ճշգրտությամբ գուշակել մարդու սեռը՝ իդեալական զուգընկերոջից նրանց ակնկալիքներից ելնելով, պատմում է Science World Report-ը։
Այսպես, տղամարդիկ երազել են ֆիզիկապես գրավիչ և երիտասարդ զուգընկերուհու մասին։ Իսկ կանայք ապահովված և փառասեր տղամարդ են փնտրել, որը տարիքով մեծ լիներ իրենցից։ Նախընտրություններում գենդերային տարբերություններն ի հայտ են եկել 19 չափանիշից 5-ում (նյութական վիճակ, ֆիզիկական գրավչություն, ողջամտություն, փառասիրություն, տարիք)։ Չորս կետի վերաբերյալ նախընտրությունները կանանց և տղամարդկանց մոտ չեն տարբերվել (իր հանդեպ բարյացակամորեն տրամադրելու կարողություն, շփվելու կարողություն, կրոնական և քաղաքական հայացքներ)։ Մասնագետները կարծում են, որ տարբերությունները կարելի է բացատրել էվոլյուցիայի տեսանկյունից, փոխանցում է MedDaily-ն։





























