Լոնդոնում արագընթաց Crossrail երկաթուղու շինարարության ժամանակ 30 մարդու մնացորդներ են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, մահացել են Լոնդոնի Մեծ ժանտախտի համաճարակի ժամանակ:
Sky News-ի փոխանցմամբ, զանգվածային գերեզմանը հայտնաբերել են Բեդլամի հոգեբուժարանի գերեզմանում պեղումների ընթացքում:
Հնագետների խոսքով, գտածոները, այդ թվում՝ «1665» թվերով քարը, հիմք են տալիս ենթադրելու, որ այդ մարդիկ մահացել են 1665-1666 թվականների ժանտախտի ժամանակ:
Ըստ Gazeta-ի, մնացորդներն ուղարկվել են Լոնդոնի հնագիտական թանգարան:





























