2015 թվականին Հայաստանում անհետաձգելի սրտի վիրահատությունների համար եւս 500 մլն դրամ կհատկացվի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այսպիսով, ծրագրի ընդահնուր բյուջեն կհասնի մինչեւ մեկ մլրդ դրամի:
Նա նշել է, որ տարվա սկզբից սուր սրտանոթային հիվանդությունների անհետաձգելու բուժման համար դիմել է 911 հիվանդ: Հուլիսի 1-ի դրությամբ օգնություն է ստացել 778 հիվանդ, որից 712-ը՝ սրտի անոթների ստենտավորում, 66-ը՝ կորոնոգրաֆիա: Ընդհանուր ծախսը անցել է 510 մլն դրամը:
Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ օգնություն կհատկացվի եւս 1500 հիվանդի:




























