Սոցցանցերում ռեկորդային չափերի հասնող վագրային շնաձկան սարսափազդու լուսանկարներ են հայտնվել:
6 մետրանոց շնաձկանը որսացել են Ավստրալիայի ափերին, որտեղ վերջին շրջանում այս ձկները մի քանի անգամ հարձակվել են մարդկանց վրա: Լուսանկարն իր Facebook-ի էջում հրապարակել է Ջեֆ Բրուքսը:
Ըստ ТСН-ի, շնաձկանը բռնած Մեթյու անունով ձկնորսը պատմել է, որ 6 մետրանոց հրեշը, թերեւս, ամենափոքրն էր նրանց համեմատ, որոնց տեսել է ձկնորսության վայրում:
Նա նաեւ նշել է, որ ձուկը շուկա է տարել, իսկ իրեն ի հիշատակ միայն գիշատչի հսկայական ծնոտներն է պահել:






























