ՉԺՀ-ի ոստիկանությունը մայրաքաղաքում ձերբակալել է Ցզիլին գավառից եկած  25-ամյա տղամարդու, որին սպանության փորձի մեջ են կասկածում, փոխանցում է  Reuters-ը։ Տղամարդն արյունոտ հաշվեհարդար է տեսել բազմամարդ առեւտրի կենտրոնում, ինչի հետեւանքով օտարերկրացի ամուսինները, կտրող-ծակող վնասվածքներ են ստացել, գրում է Shanghaiist-ը։

Սպանության զենքը դարձել է սամուրայի թուրը։ Ականատեսներից մեկը տեսախցիկով նկարահանել է, թե մինչեւ ձերբակալվելը չարագործն ինչպես է հանգիստ զբոսնել առեւտրի կենտրոնում, թուրը ձեռքին։ Նկարահանված ժապավենը հայտնվել է համացանցում, փոխանցում է  Newsru-ն։

Նախնական տվյալների համաձայն, կեսօրին՝ Uniqlo հագուստի խանութի մուտքի մոտ, որը Tai Koo Mall առեւտրական կենտրոնում է գտնվում, կասկածյալը հարձակվել է կնոջ եւ նրա ամուսնու վրա, որը Ֆրանսիայի քաղաքացի է։ Արյունոտված մարդասպանն այնուհետեւ հանգիստ անցել է հրապարակով, առանց ձեռքից բաց թողնելու թուրը։ Նախնական տվյալների համաձայն, նա եւս վիրավոր էր։ Երբ ոստիկանները մոտեցել են կասկածյալին, նա խոնարհաբար ցած է դրել զենքն ու բերանքսիվայր պառկել է։