Oգոստոսի 14-20 Արցախի Տող գյուղում նախատեսվում է անցկացնել «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը:

«Համաբուհական Բանակում 2015»-ը ունի նպատակ միավորել Հայաստանի,  Արցախի եւ Ջավախքի  բուհերի սովորող ուսանողներին եւ ստեղծել անմիջական շփման հնարավորություն, ավելացնել գիտելիքների պաշարը՝ անցկացնելով գիտահանրամատչելի սեմինարներ, ինտելեկտուալ խաղեր:Մասնակիցների մրցակցային ոգին բարձրացնելու համար կկազմակերպվեն մարզական եւ մշակութային խաղեր, կուսուցանվեն ազգագրական պարեր:

Ուսանողական հավաքին մասնակցում են 100-ից ավել ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից, Արցախից եւ Ջավախքից: Մասնակիցներից կազմված թիմերը ներգրավվելու են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կկրեն Արցախի հինգ մելիքություններրի՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդաի, Դիզակի անվանումները:

Վրանային պայմաններում անցկացվող ճամբար- բանակումի մասնակիցները 7 օրերի ընթացքում հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձել մարզական, ինտելեկտուալ, մշակութային մրցությներում, ինչպես նաեւ նոր գիտելիքներ ձեռք բերել գիտահանրամատչելի սեմինարների արդյունքում: Նախատեսվում է նաեւ անցկացնել կլոր սեղան-քննարկումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնական այրերի հետ:

 Ուսանողները «բանակումի» ընթացքում կայցելեն Արցախի սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար, կլինեն Խնձորեսկում եւ կհաղթահարեն Դիզափայտ լեռան բարձրունքը:

Նշենք նաեւ, որ ճամբար-բանակումը իրականցվում է արդեն 2-րդ տարին, սակայն այս տարի առաջին անգամ այն կրելու է համաբուհական բնույթ:

«Համաբուհական բանակում 2015»-ը կազմակերպվում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, Ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության համատեղ ջանքերով եւ Հայաստանի երիտասարդական հիմնադարամի ֆինանսավորմամբ: