Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողներից ասաց նախարարը:

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է չսահմանափակել միասեռ ամուսնությունների օրինականությանը, նախարարը ծիծաղելով պատասխանեց. «Դուք լավ գիտեք՝ ես ոնց եմ վերաբերվում: Բոլորդ գիտեք»:

Նշենք, որ Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխներն արդեն հրապարակվել են: Նախատեսվում է, որ սեպտեմբերին արդեն նախագիծը կդրվի քննարկման Ազգային ժողովում: