Երկրորդ հարկի պատուհանագոգին քնած աղվեսը զարմացրել է Լոնդոնի Նոթինգ-Հիլլ թաղամասի բնակիչներին։ Այդ մասին հաղորդում է The Independent-ը։ Ինչպես նշում է թերթը, քաղաքային աղվեսները հայտնի են իրենց հանդուգն պահվածքով, իսկ այդ աղվեսին հաջողվել էր հավաստի կերպով «պատկերել» փողոցի կատվի։
Ի տարբերություն լոնդոնյան աղվեսների մեծամասնության, որոնք գիշերն են հայտնվում բրիտանական մայրաքաղաքի փողոցներում, աղվեսը ցերեկով քնել էր պատուհանագոգին, փոխանցում է Gazeta-ն։
Հանգիստը խաթարողին նկատել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի քույրը։ Ռեյչըլ Ջոնսոնը պատմել է, որ աղվեսը Նոթինգ-Հիլլում մեծ աղմուկ է բարձրացրել։ Նա նաև հաջողություն է անվանել այն, որ ոչ մեկը չի փորձել կրակել կենդանու ուղղությամբ։





























