Շվեդական օդանավակայաններից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցները Սթոքհոլմում այսօր վայրէջք կատարած ինքնաթիռում անտոմս ուղևորի են հայտնաբերել։

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, Ethiopian airlines-ին պատկանող ինքնաթիռում օդանավակայանի աշխատակիցները «նապաստակի» են գտել, որը թաքնվել էր բեռնախցում։

Նախնական տվյալների համաձայն, ուղևորը ողջ է, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են որպես բավարար, փոխանցում է  Informing-ը։

Առայժմ չի ճշտվել, թե որտեղից է ինքնաթիռը ժամանել Շվեդիայի մայրաքաղաք, անտոմս ուղևորի ազգությունը ևս հայտնի չէ։ Սթոքհոլմի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի ընթացքում կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները։