Ճարտարապետների խումբը հանդես է եկել Անգլիայի հարավում Մինաս Թիրիթ հսկայական ամրոցի պատճենը կառուցելու նախաձեռնությամբ: Այն ամբողջությամբ համապատասխանելու է Գոնդոր դքսության մայրաքաղաքին, որը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայով: Իրականում այն նույն չափսերն է ունենալու, ինչ ֆիլմում:

Նախաձեռնության հեղինակների խոսքով, ամրոցը դատարկ դեկորացիա չի լինելու, այլ դառնալու է աշխարհի ամենամեծ ատրակցիոն: Ըստ Informing-ի, նոր ամրոց-քաղաքը նաեւ բնակելի տարածքներ, գրասենյակային շենքեր կունենա, ինչպես նաեւ ժամանցի կենտրոններ «Մատանիների տիրակալը» եռագրության երկրպագուների համար:

Շինարարության համար գումար հավաքագրելու են Indiegogo հարթակում: Արդեն հայտնի է, որ նախագծի իրականացման համար 1.8 մլրդ ֆունտ սթեռլինգ է հարկավոր: Ի դեպ, առատաձեռն անձանց պարգեւ են խոստացել: Օրինակ՝ 100.000 ֆունտ նվիրաբերողներին լորդի տիտղոս կշնորհեն, իսկ 1.720.000 ֆունտի դիմաց քաղաքում չորս աստղանի պենտհաուս նվիրեն:

Նախատեսվում է շինարարությունը սկսել հաջորդ տարի եւ ավարտին հասցնել 2023 թվականին: