Գիտնականները նշում են, որ եթե երեխայի ծնողները հարուստ են, ապա նա էլ, մեծանալով, հարուստ կդառնա: Սակայն խնդիրը գենետիկայի մեջ չէ: Նյութական բարեկեցության հարցում մեծ դեր ունեն դաստիարակությունն ու ժառանգությունը:

Մասնագետները հետեւել են ավելի քան 2 հազար երեխայի, որոնք որդեգրված են եղել: Նրանք վերլուծել են հարուստ ընտանիքներում գեների եւ դաստիարակության ազդեցությունը:

Ըստ Planet- today-ի, պարզվել է, որ հարուստ ծնողներն իրենց երեխաներին լավագույնն են տալիս, ինչը վերաբերում է հատկապես դաստիարակությանը: Այդ պատճառով երեխաները կարողացել են ոչ միայն պահպանել, այլեւ ավելացնել կապիտալը: Մասնագետները նաեւ նշում են, որ «աղքատության գեներ» հասկացություն պարզապես գոյություն չունի, կարեւոր դեր է խաղում մարդու դաստիարակությունը:

Գիտնականներն ընդգծել են, որ հարուստ ծնողների երեխաներն ի ծնե ունակություններով ոչնչով չեն տարվերվում ավելի պակաս ֆինանսական հնարավորություն ունեցող ընտանիքներում ծնված փոքրիկներից: