Գեղեցիկ կնոջ հետ շփումը տղամարդու մոտ սթրես է առաջացնում: Գիտնականները կարծում են, որ եթե մարդը մշտապես ժամանակ է անցկացնում գեղեցկուհիների ընկերակցությամբ, նրան հեպատիտ, դիաբետ եւ նույնիսկ իմպոտենցիա է սպառնում: Այս մասին գրում է ladyportal.info-ն:
Վալենսիայի պետական համալսարանի մասնագետները գիտափորձ են անցկացրել 84 ուսանողի մասնակցությամբ: Յուրաքանչյուրը պետք է սուդոկու գլուխկոտրուկ լուծեր՝ սենյակում գտնվելով երկու անծանոթի՝ տղամարդու կնոջ հետ:
Հետեւելով մասնակցի արյան մեջ կորտիզոլի մակարդակին՝ գիտնականները հետաքրքիր կապ են գտել: Երբ սենյակում գեղեցիկ կին է եղել, սթրեսի հորմոնի մակարդակը բարձր է եղել, իսկ երբ նա դուրս է եկել, հորմոնի մակարդակը հասել է նորմայի: Գեղեցիկ անծանոթուհու վերադարձից հետո կորտիզոլի մակարդակի կրկին կտրուկ բարձրացել է:
Ըստ Mignews-ի, կորտիզոլի ավելցուկը հանգեցնում է բջջային նյութափոխանակության, ինչը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դիաբետի եւ հիպերտոնիայի:





























