Վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում տիտանից ամուսնական մատանիները: Երիտասարդները նոր եւ ինքնատիպ բան են փնտրում, այդ պատճառով էլ նախընտրում են այդ մետաղը: Այն անհավանականորեն ամուր է, սակայն բժիշկների համար ամուսնական մատանու այդ տարբերակը խնդիր է դարձել:

Արծաթե կամ ոսկե մատանիների պարագայում, անհրաժեշտության դեպքում, կարելի է դրանք կտրել կամ հանել մատից: Սակայն տիտանից մատանին հանելը դժվար է. հիվանդանոցային ոչ մի սարք չի կարող այն կտրել, այդ պատճառով, մատի այտուցվածության դեպքում, բժիշկները ստիպված են անդամահատել այն:

Ըստ Planet- today-ի, բժիշկները նշում են, որ իրենց նոր սարքավորում է հարկավոր, որի օգնությամբ հնարավոր կլինի կտրել տիտանից պատրաստված մատանիները: