ԱՄՆ-ում ԴՆԹ թեստի արդյունքի շնորհիվ հերթական՝ ծանր պատիժ ստացած դատապարտյալն է ազատվել բանտից։ Լյուիս Ֆոջլը, որը 34 տարի նստել է Ինդիանա նահանգի բանտում, անմեղ է ճանաչվել մարդասպանության կատարման դատական գործում։
Նա իր կյանքի 63 տարիների կեսից ավելին բանտում է անցկացրել և դատարանում ընդամենը 7 րոպե տևած լսման շնորհիվ վերագտել է ազատությունը։ Լյուիս Ֆոջլը 1982 թվին մեղավոր էր ճանաչվել երկրորդ կարգի սպանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորության։ 34 տարի անց նա դուրս է եկել բանտից։ Նոր ապացույցները և ԴՆԹ-ի փորձաքննությունը ցույց են տվել, որ նա մասնակցել է սպանությանը, փոխանցում է Americaru-ն։
Լյուիս Ֆոջլը ցմահ բանտարկության էր դատապարտվել Ինդիանայի նահանգի Չերրի Թրի քաղաքից 15-ամյա ԴիԷնն Քեթրինի բռնաբարության և սպանության համար։ Բռնաբարելուց հետո մարդասպանը կրակել էր նրա գլխին, իսկ հետո մարմինը նետել էր աղջկա տան մոտ։ Դատապարտվածը չէր կարողանում հավատալ, որ իրեն ազատ են արձակում։ Նրա կինը՝ Դեբը, որի հետ ամուսնացել էր ձերբակալությունից 3 ամիս առաջ, բոլոր այս տարիների ընթացքում չի լքել նրան, և վերջապես ամուսինները կկարողանան միասին լինել։
ԴիԷնն Քեթրին Լոնգի սպանության մեջ Լյուիս Ֆոջլի հետ միասին կասկածվում էին նրա եղբայրն ու ևս երկու տղամարդ, բայց նրանք չեն դատապարտվել ապացույցների բացակայության պառճառով։





























