Թայվանական Թայբեյ քաղաքում երկու ճանապարհամերձ փոստային արկղ, որ ծռվել էին «Սոուդելոր» թայֆունի հետեւանքով, շատ հայտնի են դարձել, գրում է The Times Colonist-ը։
Կարմիր եւ կանաչ արկղերի վրա թայֆունի հետեւանքով ցուցանակ է ընկել, ինչը հանգեցրել է նրանց հավասարաչափ թեքվելուն։ Լուսանկարներին երեւում է, որ մետաղական տուփերը իրենց աչք-բացվածքներով «խոնարհվում են» անցնող մարդկանց առջեւ։
«Դրանք այնպիսի տեսք ունեն, ասես ժպտում են», — նկատել են կղզու փոստային ծառայության մամլո ծառայությունում, փոխանցում է Gazeta-ն։
Նշվում է, որ սկզբում նախատեսվում էր թայֆունից վնասված արկղերը հանել անվտանգության նպատակով, բայց հասարակական բողոքից հետո որոշվել է դրանք թողնել։ Մարդիկ լուսանկարվում են նոր հերոսների կողքին, ինչպես սովորաբար լուսանկարվում են Պիզայի աշտարակի հետ՝ ձեւացնելով, թե փորձում են թույլ չտալ, որ ընկնի։





























