Բժիշկ Գերի Արմսթրոնգը պատմել է, որ իր հորը պատկանող տունը վարձակալության էր տվել թագավորական ռազմաօդային ուժերի մի օդաչուի եւ նրա ընկերուհուն։   Մի քանի ամիս անց, վարձով տրված տուն ստուգայց կատարելով, նա աներեւակայելիորեն զարմացել է, երբ սենյակներից մեկում հայտնաբերել է հսկայական մի խոզի, որը զույգի հետ ապրում էր որպես նրանց ընտանի կենդանին։ 

Օդաչուի ընկերուհին, որն այդ պահին տանն է եղել, դրանում ոչ մի արտասովոր բան չի տեսել։ Նա նշել է, որ վերջերս կենդանին իրեն վատ էր զգում, դրա համար էլ որոշում է  կայացվել նրան տանը պահել։