Շվեդիայում 30 այցելուի թունավորման հետևանքով McDonald's ռեստորան է փակվել: Հայտնի է, որ Գյոթեբերգից 25 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Նյոդինգե գյուղի Մակդոնալդս այցելած մարդիկ բուժկենտրոն են տեղափոխվել սննդային թունավորման կասկածով:
Առաջին հիվանդները հիվանդանոց են դիմել օգոստոսի 16-ին, իսկ այսօրվա դրությամբ արձանագրված է ընդհանուր թուլությունից, սրտխառնոցից, փսխոցից և փորլուծությունից 30 գանգատ: Բոլոր դիմողներին պառկեցրել են ամբուլատոր բուժման և մանրամասն զննում են անցկացրել, վերցվել են անհրաժեշտ լաբորատոր անալիզներ: Հայտնի է, որ թունավորման գանգատով հիվանդանոց տեղափոխվածների մեջ երեխաներ կան, հաղորդում է Planet Today-ը:
Ռեստորանի ղեկավար Յորգան Հանսոնը տեղական թերթին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ ներկայումս հաստատության աշխատանքը դադարեցվել է, մինչև որ պարզվեն հանգամանքները:





























