Իտալիայում մաքսանենգների ձերբակալման գործողության ընթացքում ավելի քան 400 բրիտանացիների կասկածել են հարյուր հազարավոր միգրանտների ապօրինի Միացյալ Թագավորության տարածք փոխադրելու մեջ:

«Մենք հազարավոր կասկածելի հեռախոսազանգեր ենք լսել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի միջեւ, որոնք վերաբերում են Միացյալ Թագավորության տարածք ապօրինի միգրանտների տեղափոխմանը»,- տեղեկացրել է դատախազ Կալոգերո Ֆերարան: Ըստ նրա, խոսակցությունների մեծ մասն արաբերեն է եղել:

The Daily Express-ի փոխանցմամբ, զրույցներից, մասնավորապես, պարզվել է, որ Ֆրանսիայից Բրիտանիա միգրանտի տեղափոխման համար մաքսանենգները 2 հազար ֆունտ սթեռլինգից սկսած (2.800 հազար եվրո) գումար են պահանջում:

Ըստ Lenta.ru-ի, ֆրանսիական Կալե քաղաքում ներկայում ավելի քան 5 հազար ապօրինի միգրանտ կա, եւ նրանց թիվը շարունակում է աճել: Ընդ որում, նրանց վերջնանպատակը Մեծ Բրիտանիան է, որի սոցիալական ծրագիրը թույլ է տալիս փախստականի կարգավիճակ եւ ֆինանսական օգնության իրավունք ստանալ: