Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում ոստիկանությունը փնտրում է հեռախոսային ահաբեկչին, որը փչացրել է նախկին սիրելիի հարսանիքը:
ՆԳՆ տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ տղամարդը Ստավրոպոլում գտնվող ռեստորան է զանգահարել եւ հայտնել այնտեղ պայթուցիկի առկայության մասին այն ժամանակ, երբ հաստատությունում անցկացվել է նրա նախկին ընկերուհու հարսանիքը: Հանդիսության հյուրերին տարհանել են, բայց ռումբ այդպես էլ չեն հայտնաբերել:
Ռուսաստանի Քրեական օրենսգրքի համաձայն, ռումբի մասին կեղծ հաղորդում տարածող անձի համար սահմանված է պատիժ՝ վարչական տուգանքից մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկումը:




























