Չինաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է  մոտ 15 հազար մարդու, որոնց կասկածում են «համացանցում անվտանգությանը սպառնալու» մեջ:

Ոստիկանությունը կիբերհանցագործության ավելի քան 7,4 հազար դեպք է հետաքննել:  Reuters գործակալության տվյալներով, հուլիսին ՉԺՀ-ի կառավարության կողմից գործարկված «Մաքուր համացանց» արշավի շրջանակում հետաքննվել է մոտ 66 հազար կայքի աշխատանքը: Ընկերության նպատակն է եղել «անօրինական և վնասակար տեղեկատվության», ինչպես նաև պոռնոգրաֆիայի, պայթուցիկ նյութերի, հրազենի և մոլախաղերի գովազդի դեմ պայքարը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հուլիսի 1-ին Չինաստանի վերին օրենսդիր մարմինը հավանության է արժանացրել ազգային անվտանգության մասին օրենքը: Օրենքում առանձին հոդված է նվիրված համացանցային անվտանգության ապահովմանը, որն արտասահմանյան ընկերությունների շրջանում մտահոգություն է  առաջացրել, հիշեցնում է ՌԻԱ Նովոստին: