Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քանաքեռավան գյուղից բերման են ենթարկել 35-ամյա Ազիզ Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:





























