Ոստիկանության Տարոնի բաժնի եւ Վանաձորի ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 29-ամյա Արման Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 27-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով՝ 1.000.000 դրամ տուգանվելու կապակցությամբ: