Սլովակիայի արեւմուտքում այսօր՝ օգոստոսի 20-ին, ուսումնամարզական թռիչքների ժամանակ իրար են բախվել Ան-2 եւ Լ-410 մարզական օդավաները, որի հետեւանքով մահացել է 7 մարդ: Ընդհանուր առմամբ, օդանավերում եղել է 40 մարդ:

Օդանավերից մեկում եղել են պարաշյուտիստներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Բրատիսլավայի «TAZ» հեռուստաընկերությունը:

Վթարի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, ավտոմեքենաներ, բժիշկներ, հրշեջներ ու ոստիկաններ:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: