Սլովակիայում օդում միմյանց բախված օդանավերում գտնված պարաշյուտիստներին հաջողվել է փրկվել՝ դուրս թռչելով կործանվող ինքնաթիռներից: Markiza հեռուստաալիքի փոխանցմամբ, 40 հոգու համար նախատեսված երկու ինքնաթիռներով 38 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել:

Ավիաաղետի զոհ է դարձել 7 մարդ. 3 պարաշյուտիստ եւ անձնակազմի 4 անդամ: 4 մարզիկների թեթեւ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի առավոտյան, Սլովակիայի արեւմտյան Տրենչինսկի երկրամասում: Պարաշյուտիստները ծրագրում էին օդային ակրոբատիկայի տարրերով խմբակային թռիչք իրականացնել:

Ինքնաթիռները պետք է 4 կմ բարձրանային, սակայն, անհայտ պատճառներով, 1.5 կմ բարձրության վրա իրար են բախվել: