Մեծ Բրիտանիայի Արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը մասնակցել է Թեհրանում բրիտանական դեսպանատան բացմանը: Այդ մասին հաղորդում է  Газета.Ru-ն` վկայակոչելով Ռոյթըրզին: Համոնդը  2003 թվից ի վեր Բրիտանիայի առաջին Արտգործնախարարն է, որն այցելում է Իրան: 

Լրատվամիջոցները դեսպանատան բացումը լուրջ քայլ են համարում արեւմտյան տերություններից Իրանի մեկուսացմանը վերջ դնելու իմաստով: 

Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է վերականգնել Լոնդոնում իր դեսպանատան աշխատանքը: