Վրացական ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է  «Սիթի-պարկ» մասնավոր ընկերության երեք աշխատակցի (ընկերությունը մեքենաների տարհանման ծառայություններ է իրականացնում), որոնք տուգանային հարթակ էին տարել  Toyota մեքենան, որի մեջ  11 տարեկան տղա էր քնած: Ինչպես հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ը, պարզվել է, որ տղան Ֆրանսիայի քաղաքացի է: 

Ոստիկանությունը երեխային փոխանցել է ծնողներին: Տղան իրեն նորմալ է զգում: 

Ընկերության երեք աշխատակիցների հանդեպ հետաքննություն է սկսվել «ազատության անօրինական սահմանափակման» մեղադրանքով:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ընկերության աշխատակիցները, առանց աչքի անցկացնելու մեքենայի սրահը եւ չսպասելով տերերի գալուն, փոխադրամիջոցը տարել էին տուգանային հարթակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: