Կեղծ փաստաթղթեր ունեցող հինգ ադրբեջանցիների օգոստոսին  ձերբակալել են Նորիլսկ քաղաքի օդանավակայանում։ Նրանք հյուսիսային քաղաք էին ժամանել Մոսկվայից։

Ավիաուղեւորները փաստաթղթերի ստուգման ժամանակ  ներկայացրել են «Նորիլսկ քաղաք»  մունիցիպալ տարածքի եւ Տայմըրի Դոլգանո- Նենեցկի մունիցիպալ շրջանի կանոնակարգված տարածք օտարերկրյա քաղաքացու մուտքի համաձայնությունը», սակայն այդ փաստաթուղթը ոստիկաններին կասկածելի է թվացել։ Փորձագիտությունը ցույց է տվել, որ փաստաթղթերը կեղծ են, հայտնում է «Ռուսկայա պլանետան»։

Կեղծ փաստաթղթի միտումնավոր գործածման համար օտարերկրացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Պատիժը նախատեսում է մինչեւ 80 հազար ռուբլու չափով տուգանք,  կամ  մինչեւ երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երեքից վեց ամիս ազատազրկում։