Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի զինծառայողը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Կուրգի-տյուբե քաղաքի 24-ամյա բնակիչ Տոիր Սուլթոնովին: 

Մոտերքով անցնող վարորդները տուժածին հասցրել են շրջանային հիվանդանոց, ինչպես նաեւ բռնել են ռուս զինվորականին: Տուժածի վիճակը գնահատվում է որպես ծանր:

Զինծառայող  Դմիտրի Տոլստոյի հանդեպ քրեական գործ է հարուցվել Տաջիկստանի ՔՕ-ի    110 հոդվածով («Առողջությանը դիտավորյալ ծանր վնասվածք հասցնելը»):  

Օգոստոսի սկզբին Տաջիկստանում դատ է սկսվել երկու ռուս զինվորականի նկատմամվ, որոնք դաժան հաշվեհարդար էին տեսել տաքսու վարորդ Ռահիմջոն Թեշաբոեւի նկատմամբ: