Օգոստոսի 26-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Վազգեն Առաջինի փողոցի թիվ 21/53 հասցեում գործող մթերային խանութից բերման են ենթարկել 26-ամյա Ռուբեն Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, նշված փողոցում գործող գարեջրատան դիմաց, վիճաբանության ժամանակ, ոտքերով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել 45-ամյա Լյուդվիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: