Change.org կայքում սկսված ստորագրահավաքը, որը ֆեմինիզմը հավասարեցնում է ահաբեկչությանը, գրեթե 10 հազար ստորագրություն է հավաքել:
Lenta.ru-ի փոխանցմամբ, նախաձեռնությունը հրապարակվել է շուրջ մեկ տարի առաջ, սակայն ցանցի օգտատերերը դրան միայն հիմա են ուշադրություն դարձրել:
Նախաձեռնության հեղինակն Իսպանիայից ոմն Ջենեթ Ուիլքինսոնն է: «Տարիներ շարունակ ֆեմինիզմը ճնշել է կանանց եւ տղամարդկանց, որոնք պարզապես ցանկանում են իրենց կյանքով ապրել: Եղել են դեպքեր, երբ այդ ճնշումը տղամարդկանց նկատմամբ ֆիզիկական ազդեցության է վերածվել»,- նշել է հեղինակը:
Ըստ Metro-ի, Ուիլքինսոնը նաեւ կոչ է արել արգելել կանանց համար նախատեսված դասընթացները, որտեղ նրանց «ուղեղը լվանում են»՝ ստիպելով իրենց զոհ զգալ:





























