Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 13.40-ին, Արագածոտնի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ զենք-զինամթերքը պոլիէթիլենային պարկով թողել է Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի չգործող կաթսայատան պատի տակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է մեկփողանի, կարճեցված փողով եւ խզակոթով ողորկափող հրացան, 5.45 մմ տրամաչափի` 121, 7.62 մմ տրամաչափի՝ 21 փամփուշտ եւ ինքնաձիգի դատարկ պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: