Օգոստոսի 27-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ձերժինսկու փողոցի թիվ 10 շենքի դիմաց վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բաժին բերման է ենթարկել 23-ամյա Արման Գ.-ին, 50-ամյա Գագիկ Ժ.-ին, 45-ամյա Գագիկ Ա.-ին եւ 42-ամյա Շահեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Շահեն Գ.-ն, Արման Գ.-ն եւ Գագիկ Ժ.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել իրար` պատճառելով վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: