Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել արեւմտյան մթերքից եւ սպառողական ապրանքներից: Այս մասին հաղորդում է Tegrinews-ը:

«Օրինակ՝ միանգամայն կարելի է ապրել նաեւ առանց արեւմտյան հագուստի: Այնպես չէ՞: Առանց ֆուա-գրայի, բանանի, որոնք ընդհանրապես վնասակար են մեզ համար: Առանց հսկայական Լենդ Քրուզերի նույնպես կարելի է ապրել: Կենսական անհրաժեշտության ամեն ինչ մեր երկրում կա»,- այս մասին Ղազախստանի ղեկավարը հայտարարել է Ակմոլինի շրջանի ֆերմերների հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Նազարբաեւը ֆերմերներին երկրի գլխավոր կերակրողն է կոչել եւ ընդգծել, որ Ղազախստանի բնակիչները «հագնելու բան ունեն», նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր ապրանքներով եւ արեւմտյան ապրանքը նրանց պետք չէ: