Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2–րդ թագուհին գահակալության տեւողության բացարձակ ռեկորդ է սահմանել բրիտանացի բոլոր միապետերի շարքում։
Մինչեւ այդ ռեկորդը` 63 տարի, 7 ամիս եւ 2 օր, պատկանում էր Վիկտորյա թագուհուն, որը գահակալել է 1837–1901թթ։ Սակայն սեպտեմբերի 9–ին, Լոնդոնի ժամանակով ժամը 17։30–ին, Եղիսաբեթ 2–րդը գերազանցել է նրա ռեկորդը, հաղորդում է ТАСС–ը։
Թագուհին պատմական օրն անցկացնում է մի շարք տոնական միջոցառումներով։





























