ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ընթանալ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե «Աբովյան», «Արթիկ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ավարտվել են սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման եւ մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքները:

Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների եւ խոհանոցների ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կիրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում: