Վաշինգտոնում սեպտեմբերի 9–ին կսկսվի «Ի պաշտպանություն քրիտոնյաների» երկրորդ ամենամյա եռօրյա համաժողովը, որը նվիրված է Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքներին ԱՄՆ կառավարության աջակցությանը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Միջոցառմանը հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին կմիանա ԱՄՆ կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին համանախագահ Ֆրենկ Վուլֆը։ Ելույթով հանդես կգա նաեւ ԱՄՆ միջազգային կորանական ազատության հանձնաժողովի (USCIRF) ղեկավար Կատրինա Լանթոս Սուեթը, հայտնում է ASBAREZ–ը։