Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը եռօրյա այցով Մոսկվայում կլինի: Այս մասին Sputnik գործակալությանը տեղեկացրել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Նոֆալ Աբդել Հաֆիզը:
Այցի շրջանակում նախանշված է Մահմուդ Աբբասի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մի շարք կարեւոր հարցեր կքննարկեն, այդ թվում՝ Պուտինի նախաձեռնությամբ, ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիային Ռուսաստանի միանալու, ինչպես նաեւ ՄԱԿ-ի միջոցով այդ պայքարի համակարգման հարցերը:
Այնուհետեւ Աբբասը կուղեւորվի Նյու Յորք՝ քննարկելու պաղեստինյան խնդիրը:





























