Ռուսաստանում սեպտեմբերի 14-ին մեկնարկելու են աննախադեպ ծավալով «Կենտրոն 2015» ռազմավարական զորավարծությունները:

Վարժանքներին նախորդել են Կենտրոնական ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստվածության ստուգումները, որոնց մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանցում ներգրավված են 95 հազար զինվորներ, 7 հազար միավոր զինտեխնիկա եւ 170 ինքնաթիռ:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ, «Կենտրոն 2015» վարժանքների նպատակն առայժմ գաղտնի է պահվում:

Զորավարժություններին հետեւելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: