Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին զբոսնել են Յալթայի լողափով եւ շփվել հանգստացողների հետ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Պուտինն ու Բեռլուսկոնին ակտիվորեն զրուցել են թարգմանչի օգնությամբ:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովն իր Twitter-ում գրել է, որ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է մի աղջնակի հետ, ինչից հետո նրա օրինակին է հետեւել նաեւ Բեռլուսկոնին:

Այնուհետեւ իտալացին մոտեցել է ափին կանգնած մի տղամարդու եւ ցույց տալով նրա փորը՝ ժպտալով անգլերենով ասել է. «Շատ մեծ է»: Տղամարդն առան շփոթվելու պատասխանել է. «Ես հյուսիսային մարդ եմ, իսկ Դուք հարավից եք»:

Ավելի վաղ Պուտինն ու Բեռլուսկոնին միասին այցելել են Ղրիմի «Մասսանդրա» միավորման «շտաբ»: Նրանք եղել են գինիների աշխարհի խոշորագույն նկուղում եւ Ղրիմի գինի համտեսել: