Սեպտեմբերի 11–ը նշանակալի օր է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սեյրան Օհանյանի կինը՝  «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը։

«Այսօրը՝ սեպտեմբերի 11-ը, իմ և Սեյրան Օհանյանի Սիրո և Միասնության օրն է: Զարմանալի զուգադիպությամբ՝ սեպտեմբերի 11-ը նշանակալի և տոնական է Օհանյանների ամբողջ գերդաստանում. 23 տարի առաջ հենց այս օրն է «վերածնվել» Արցախի ազատագրության համար մղվող արյունալի մարտերում ծանր վիրավորված հրամանատարը՝ Սեյրան Օհանյանը, երկրորդ կյանք առել: Եվ այդ Աստվածատուր կյանքն անմնացորդ նվիրաբերել իր երկրին ու ժողովրդին»,– սոցիալական կայքում գրառում է արել Ռուզաննա Խաչատրյանը եւ տեղադրել ընտանեկան լուսանկարներ։