Կազմակերպված հանցավոր խմբավորումը, որը մահափորձ էր նախապատրաստում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ, ծրագրում էր սպանել նաեւ ժողովրդական պատգամավոր, «Ազով»-ի հրամանատար Անդրեյ Բելեցկիին: Այս մասին տեղեկացրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Ոստիկանության կապիտանի են ձերբակալել: Աղբյուրի փոխանցմամբ, նաեւ այլ անձանց ձերբակալություն է ծրագրվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Գլխավոր ռազմական դատախազության հետ համատեղ կանխել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ նախապատրաստված մահափորձը: